Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են գրեթե 5 ժամ

20:40, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումը տևել է գրեթե շուրջ 5 ժամ, որին հաջորդել է ոչ ֆորմալ շփումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով բելառուսական տելեգրամյան ալիքին:

Երկու երկրների ղեկավարների քննարկման թեմաներից են ինտեգրման, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը։


© 2009 ARMENPRESS.am