Ռումինիայում հայտնաբերվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներ

22:00, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի տարածքում հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի բեկորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ուկրաինական նշումներով «Bayraktar» անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Ռումինիայի ռազմածովային ուժերի անձնակազմի կողմից երկրի արևելքում գտնվող Սուլինա նավահանգստային քաղաքի մոտ։

Ներկայում Ռումինիայի համապատասխան գերատեսչությունը հետաքննում է դեպքը՝ պարզելու, թե այդ բեկորները ինչ հանգամանքներում են հայտնվել Ռումինիայի տարածքում։ Հետաքննության արդյունքների մասին ուկրաինական կողմը կտեղեկացվի ավարտից հետո։

 


© 2009 ARMENPRESS.am