Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ՈՒՂՒՂ

10:00, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 23 հարց:

Պատգամավորները նախ կքննարկեն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին , «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի ծավալուն փաթեթը:

 Խորհրդարանը նաև երկրորդ ընթերցմամբ կքննարկի կառավարության ներկայացրած և պատգամավորական օրենսդրական նախաձեռնություններ:


© 2009 ARMENPRESS.am