Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը

12:48, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:

Քննարկմանը մասնակցել են կառավարության անդամներ, պատգամավորներ: 

Վարչապետի աշխատակազմից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ավելի ուշ քննարկման մանրամասների վերաբերյալ հաղորդագրություն կլինի:


© 2009 ARMENPRESS.am