Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Պաղեստին և Իսրայել

14:58, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այդ շաբաթ այցելելու է Պաղեստին և Իսրայել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ը:

«Նախարարը 2022 թվականի մայիսի 24-ին կայցելի Պաղեստին՝ նախագահելու Համատեղ կոմիտեի երկրորդ նիստը, որը ստեղծվել է 2010 թվականին՝ Թուրքիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարների նախագահությամբ։ Նա երկկողմ հանդիպումներ կունենա Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ Մալկիի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է նաև, որ Չավուշօղլուն Պաղեստինից hետո կայցելի Իսրայել:

«Նախատեսվում է, որ նախարարը 2022 թվականի մայիսի 25-ին կայցելի Իսրայել և երկկողմ ու միջպատվիրակական հանդիպումներ կունենա Իսրայելի արտգործնախարարի և այլընտրանքային վարչապետ Յաիր Լապիդի հետ: Այդ հանդիպումների ժամանակ մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հարցերի, ինչպես նաև Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների շուրջ»։

 

 


© 2009 ARMENPRESS.am