ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը հեռախոսազրույց են ունեցել

16:56, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, հեռախոսազրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը և Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է հրավերը։

 

 


© 2009 ARMENPRESS.am