Լոնդոնը չի նախատեսում ռազմանավեր ուղարկել Սև ծով
18:54, 24 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիան մտադիր չէ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար Սև ծով ռազմանավեր ուղարկել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցչի հայտարարությանը։
«Մենք կշարունակենք ինտենսիվ աշխատել միջազգային գործընկերների հետ՝ ուղիներ գտնելու Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերականգնելու համար: Այնուամենայնիվ, ներկայումս Սև ծովում բրիտանական ռազմանավերի օգտագործման պլաններ չկան», - ասել է նա:
© 2009 ARMENPRESS.am