Բուրբոքը վստահ է, որ ԵՄ-ն շուտով որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ

19:36, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը վստահ է, որ ԵՄ-ն շուտով որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ, որը պետք է պարունակի Ռուսաստանից նավթի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու քայլերը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։

«Բոլոր 27 անդամ երկրների հետ միասին և լիակատար համերաշխությամբ մենք մինչ այժմ ընդունել ենք հինգ կոշտ պատժամիջոցների փաթեթ, և ես վստահ եմ, որ մենք շուտով համաձայնության կգանք վեցերորդ փաթեթի շուրջ», - ասել է Բերբոքը:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը պնդել է, որ ԵՄ բոլոր երկրները կիսում են այն համոզմունքը, որ անհրաժեշտ է հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումից։ «Մենք ցանկանում ենք լիովին անկախ լինել ռուսական էներգակիրներից թե՛ նավթի, թե՛ գազի մատակարարման առումով: Սա մի նպատակ է, որը, միավորում է ԵՄ բոլոր անդամներին», - ասել է նա: Միաժամանակ Բուրբոքը նշել է, որ քանի որ ԵՄ երկրները տարբեր կերպ են կախված էներգակիրների ներմուծումից, որոշումը կկայացվի համերաշխության հիման վրա և ավելի շատ ժամանակ կպահանջի համաձայնության համար։ «Որպեսզի մենք թույլ չտանք մեզ պառակտվել», - ընդգծել է Բուրբոքը։

 

 


© 2009 ARMENPRESS.am