Պատմության հետագծով

08:45, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1661 թ. մայիսի 27-ին ծնվել է Նաղաշ Հովնաթանը՝ հայ միջնադարյան բանաստեղծ, աշուղ, նկարիչ, ծաղկող։

-1882 թ. մայիսի 27-ին ծնվել է Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)՝ բոլշեւիկ, հեղափոխական:

-1927 թ. մայիսի 27-ին ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը՝ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան:

-1891 թ. մայիսի 27-ին մահացել է Հակոբ Պարոնյանը՝ գրող, երգիծաբան:

-1907 թ. մայիսի 27-ին մահացել է Գեւորգ Չաուշը (Ղազարյան)՝ ազգային-ազատագրական պայքարի հերոս:

-1970 թ. մայիսի 27-ին մահացել է Օլգա Գուլազյանը՝ դերասանուհի:

-1998 թ. մայիսի 27-ին մահացել է Ղազարոս Սարյանը՝ հայ կոմպոզիտոր, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1972), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991):

-1990 թ. մայիսի 27-ին Երեւանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ին խորհրդային զինվորների եւ ազատամարտիկների բախումից զոհվեցին ազատամարտիկներ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը եւ Էդիկ Պետրոսյանը, ինչից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակեց Էրեբունու փողոցում։

-1703 թ. մայիսի 27-ին Պետրոս Մեծ ցարը հիմնադրում է Սանկտ Պետերբուրգը:

-1994 թ. մայիսի 27-ին քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադառնում Ալեքսանդր Սոլժենիցինը:

-1837 թ. մայիսի 27-ին ծնվել է Իլլարիոն Վորոնցով-Դաշկովը՝ ռուս պետական գործիչ, գեներալ-լեյտենանտ, կոմս:

-1840 թ. մայիսի 27-ին մահացել է Նիկոլո Պագանինին՝ իտալացի վիրտուոզ ջութակահար, երգահան:

-1964 թ. մայիսի 27-ին մահացել է Ջավահարլալ Ներուն՝ հնդիկ քաղաքական գործիչ:

-1989 թ. մայիսի 27-ին մահացել է Արսենի Տարկովսկին՝ ռուս բանաստեղծ եւ թարգմանիչ:

 

Հետաքրքրական է

Ծաղկող՝ նկարող, հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ։ Հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում, ի տարբերություն գրչի, գրողի, գծողի, մանրանկարիչներն իրենց անվանել են ծաղկող կամ նկարող։ Ծաղկել բառը միջնադարում նշանակել է նաեւ զարդարել։ Ծաղկողը հոմանիշ է մանրանկարիչ բառին, որը նշանակում է ձեռագիր գրքեր, ավելի նեղ իմաստով՝ կրոնական ձեռագրեր (հիմնականում՝ ավետարաններ, աստվածաշնչեր) պատկերազարդող, նկարում էր ոչ միայն սյուժետային պատկերներ, այլեւ զարդագրեր, խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր ու լուսանցանկարներ։

Ա. Հ.

 

 

 


© 2009 ARMENPRESS.am