Չեռնոգորիայի նախագահը Երևանում հետևել է չեռնոգորացի բռնցքամարտիկի մենամարտին Եվրոպայի առաջնության շրջանակներում

16:01, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել է Երևանում ընթացող Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չեռնոգորիայի նախագահի հետ բռնցքամարտի մենամարտերին հետևել են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Չեռնոգորիայի նախագահը հետևել է Չեռնոգորիան ներկայացնող բռնցքամարտիկ 60 կգ քաշային Էդին Ալկովիչի մենամարտին, ով պարտվել է իսպանացի մրցակցին 5:0 հաշվով: 

Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով մայիսի 26-ին ժամանել է Հայաստան:


© 2009 ARMENPRESS.am