Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում

12:03, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր ու զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունիցերկրի ղեկավարին ուղեկցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի անդամները:


© 2009 ARMENPRESS.am