Շվեյցարական Ալպերում սառցաբեկորների ընկնելու հետևանքով երկու լեռնագնաց մահացել է
12:27, 28 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի հարավ-արևմուտքում Ալպյան լեռներում սառցաբեկորների ընկնելու հետևանքով մահացել է երկու լեռնագնաց, ինը վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Պատահարի հետևանքով սկսված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանվել են 17 լեռնագնացներ, ովքեր տարբեր խմբերով եղել են այդ հատվածում:
Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվել են 40-ամյա ֆրանսիացի և 65-ամյա իսպանացի: Ինը վիրավորներից երկուսի վնասվածքները լուրջ են:
© 2009 ARMENPRESS.am