Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

15:01, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի հետ Բաքու այցելած Աքարն Ալիևին ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության մեջ փոխգործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին Ադրբեջանի Անկախության օրը Բաքվում լինելու համար:

Մայիսի 28-ին ակնկալվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, որտեղ նա մասնակցելու է Teknofest տեխնոլոգիական փառատոնին:

 


© 2009 ARMENPRESS.am