ՌԴ կառավարությունը թույլատրել է ԵԱՏՄ տարածքում ազատորեն իրականացնել ապրանքների վաճառքն անմաքս առևտրի խանութներում

15:10, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ՌԴ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ մեկնող ուղևորների համար անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքի սահմանափակումների վերացման մասին որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՌԴ կառավարության կայքում:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է ՌԴ Պետդումա:


© 2009 ARMENPRESS.am