Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սթարլինք» արբանյակային ինտերնետը լիցենզավորում է ստացել Նիգերիայում և Մոզամբիկում

15:21, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սթարլինք»  արբանյակային ինտերնետը տեղակայվել է նաև Նիգերիայում և Մոզամբիկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել Իլոն Մասկը։

««Սթարլինք»-ի կարգավորող հաստատումը նշանակում է, որ ինտերնետ ցանցը այժմ լիցենզավորված է բոլոր յոթ մայրցամաքներում», - ասել է ընկերության գործադիր տնօրենը:

Նիգերական Nairametrics հրատարակությունը հայտնել է, որ Մասկի թվիթից հետո «Հաղորդակցության հանձնաժողով»-ը հաստատել է, որ արբանյակային ինտերնետ համակարգը լիցենզավորվել է։ «Սթարլինք»-ն աշխատում էր դրա վրա ավելի քան մեկ տարի և պետք է թարմացնի թույլտվությունը 10 տարի հետո:

Աշխարհում տեղակայված «Սթարլինք»  համակարգի հիմնական առավելությունները պետք է լինեն հասանելիությունը և ազդանշանի արագ արձագանքումը, հետևաբար արբանյակները տեղադրվում են ցածր ուղեծրերում: Այս առումով երկիրն ամբողջությամբ ծածկելու համար պետք է լինեն շատ՝ տասնյակ հազարավոր արբանյակներ, որոնցից մոտ երկու հազարն արդեն արձակվել է։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am