Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

17:23, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,- գրել է Բեգլարյանը՝ գրառմանը կցելով նաև տեսանյութ:

Տեսանյութը՝ Ararat տելեգրամյան ալիքի

 


© 2009 ARMENPRESS.am