Ակնկալվում է, որ ամերիկյան ՏՏ արդյունաբերությունը կկրկնի 2000-ականների լայնածավալ ճգնաժամը

17:59, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ՏՏ ընկերություններում սպառնում են զանգվածային կրճատումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է Protocol լրատվական պորտալը:  

Այսպիսով, ClickUp-ը կրճատել է անձնակազմի 7%-ը, Robinhood-ը՝ 9%-ը, իսկ Klarna-ն՝ 10%-ը։ PayPal-ն աշխատանքից ազատել է ավելի քան 80 աշխատակցի, Carvana-ն՝ 2500, Getir-ը՝ 4480: Այսպիսով, ավելի քան 16 հազար մարդ զրկվել է աշխատանքից։

ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Microsoft-ը, Nvidia-ն, Lyft-ը, Snap-ը, Uber-ը և Meta-ն սառեցրել և դանդաղեցրել են աշխատանքի ընդունումը: 

Հաղորդվում է, որ առայժմ խնդիրները վերաբերում են միայն ԱՄՆ-ին, սակայն դրանք կազդեն նաեւ ողջ համաշխարհային տնտեսության վրա։


© 2009 ARMENPRESS.am