Բաղդադում ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով երեք մարդ է զոհվել

17:55, 29 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Shafaq լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության պաշտոնական աղբյուրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ «Աս-Սումարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ կիրակի անհայտ ծագման պայթյունի հետեւանքով փլուզվել է «Լեյլա» ռեստորանի շենքը, որը գտնվում է Ջադրիայի շրջանում՝ Բաղդադի կենտրոնում գտնվող նախարարական թաղամասի մերձակայքում:

«Քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները «Լեյլա» ռեստորանի փլատակների տակից դուրս են բերել նրա աշխատակիցների երկու դի, եւս մեկ աշխատակից մահացել է ստացած վնասվածքներից, ինչի արդյունքում զոհվածների թիվը հասել է 3-ի։ Փլատակների հավաքելը ու մարդկանց որոնումները շարունակվում են»,- նշել է աղբյուրը։

Նա պատմել է, որ աշխատողների մեծ մասը գտնվել է ռեստորանի նկուղում, որն օգտագործվել է որպես խոհանոց։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի համակարգի անսարքության պատճառով ։


© 2009 ARMENPRESS.am