Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպանի նկատմամբ

17:16, 30 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալաթ Ալիևի նկատմամբ, որը մեղադրվում է խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու մեջ։

Այս մասին, ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալիևին հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ։

Թալաթ Ալիևը 2001-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

 


© 2009 ARMENPRESS.am