Հայկ Սարգսյանը կալանավորվել է

21:26, 1 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ,1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը:

Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին: Նա ձերբակալվել էր:

 


© 2009 ARMENPRESS.am