Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ամփոփում

09:20, 3 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը News.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն է, ում հետ խոսել ենք օրեր առաջ Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից:

«Երբևէ չէի պատկերացնի, որ Հայաստանում կընդունենք մարզական նման խոշոր միջոցառում: Ինձ շատ տպավորել են եզրափակիչ մենամարտերը, հատկապես Հովհաննես Բաչկովի մենամարտը, երբ մարզադահլիճը լեփ-լեցուն էր»,-ասաց նա:

Մարզական թղթակիցը շեշտեց, որ, թեպետ, սա նման խոշորամասշտաբ մրցաշար ընդունելու առաջին փորձն էր, և դժվար էր խուսափել թերություններից, սակայն առաջնությունը կարելի է հաջողված համարել:

«Ես ավելի շատ մեդալների սպասելիքներ ունեի: Մեդալի ակնկալիքներ ունեի Դավիթ Չալոյանից, Արթուր Հովհաննիսյանից: Վայրկյան անգամ չեմ կասկածել, որ Հովհաննես Բաչկովը կդառնա Եվրոպայի առաջնության չեմպիոն»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am