Սիրիայում ավտոբուսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երեք մարդ է զոհվել

20:26, 2 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ավտոբուսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 21-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 2-ին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։

Աղբյուրի խոսքով՝ զինված հարձակումը կատարվել է Դեյր էզ Զոր նահանգի հարավում գտնվող Աշ-Շուլա շրջանում։

 


© 2009 ARMENPRESS.am