Իռլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ է համարում

16:30, 3 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իռլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստեֆան Քենին Հայաստանի ընտրանուն ուժեղ հավաքական է համարում: 

«Իհարկե, հետևել եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Այն փաստը, որ Հայաստանը հաղթել է Ազգերի լիգայի C ենթախմբում և առավելության է հասել Ռումինիայի ու Իսլանդիայի թիմերի նկատմամբ, խոսում է այն մասին, որ Հայաստանն ունի ուժեղ ընտրանի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սթիվեն Քենին: 

Նա հավելել է, որ չնայած Երևանում օդի ջերմաստիճանը բարձր է, իրենք կհարմարվեն՝ ընդգծելով, որ այդ պայմաններում արդեն մարզվել են, իսկ մարզումը տեղի է ունեցել այն ժամին, որ ժամին կայանալու է հանդիպումը: 

Հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Երևանում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am