Ազգային ժողովը հունիսի 9-ին արտահերթ նիստ կգումարի

12:53, 4 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հունիսի 9-ին ժամը 11:00-ին կգումարի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովից:

Նիստը կգումարվի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված է 14 հարց, այդ թվում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:


© 2009 ARMENPRESS.am