Ֆուտբոլի ընտրանին Գլազգոյում է

08:41, 7 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շոտլանդիայի Գլազգո քաղաք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում կմրցի Շոտլանդիայի ընտրանու հետ: Հավաքականը կհանգրվանի «Գլազգո Մարիոթ» հյուրանոցում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի B ենթախմբում առաջին խմբի անդրանիկ տուրում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ: Հայաստանի ընտրանին հաղթեց նվազագույն հաշվով` հաղթանակով մեկնարկելով Ազգերի լիգայի այս մրցափուլում: Միակ գնդակը 74-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը: Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

 


© 2009 ARMENPRESS.am