Լավրովը ժամանել է Երևան

17:08, 8 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Լավրովը Հայաստան է եկել Անկարայից, որտեղ բանակցություններ էր իրականացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հունիսի 9-ին ակնկալվում են Լավրովի բանակցությունները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Երևանում Լավրովը մասնակցելու է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

 


© 2009 ARMENPRESS.am