Շողակաթ գյուղում երկաթբետոնյա սալարկմամբ հիմնանորոգվում է 7-րդ փողոցը

17:23, 9 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում երկաթբետոնյա սալարկմամբ հիմնանորոգվում է 7-րդ փողոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 450 դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Հիմնանորոգվող փողոցի երկարությունը շուրջ 300 գծամետր է, մակերեսը՝ 1200 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am