Podcats-Sport. Ֆուտբոլի ազգային ընտրանու ներկայիս վիճակը

11:10, 11 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է ելույթները Ազգերի լիգայի B ենթախմբում:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ խոսել ենք ընտրանու ներկա վիճակից, հնարավորություններից և հայկական ֆուտբոլից:

«Կլինեմ անկեղծ, երևի թե մենք B  ենթախմբի թիմ չենք, առավել ևս առանց Հենրիխ Մխիթարյանի: Գուցե, մոտ ապագայում դառնանք այդպիսի թիմ, եթե ճիշտ օգտագործենք, զարգացենք մանկապատանեկան ֆուտբոլը»,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով` Իռլանդիան կարգով բարձր է Հայաստանի հավաքականից, Շոտլանդիան էլ իր հերթին կարգով ավելի բարձր է Իռլանդիայից (խմբ. Հայաստանի հավաքականը առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է Իռլանդիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում 2-0 հաշվով պարտվել Շոտլանդիային):

«Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների ճնշող մեծամասնության իրական նպատակը ֆինանսապես կայունանալն է»,-առանձնացրեց Ռոբերտ Գասպարյանը:


© 2009 ARMENPRESS.am