ՀՀ նախագահի հրամանագրով դեսպաններ են նշանակվել Լատվիայում, Լիխտենշտայնում և Հյուսիսային Մակեդոնիայում

15:30, 11 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը, համատեղության կարգով, նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։

Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։


© 2009 ARMENPRESS.am