Դրագին, Շոլցը եւ Մակրոնը հունիսի 16-ին կայցելեն Կիեւ

11:26, 13 Հունիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում են հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, համատեղ այց կատարել Կիեւ: Հունիսի 12-ին այդ մասին հայտնել Է La Stampa թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի 11-ին Ուկրաինա այցելելու՝ ղեկավարների  մտադրության մասին հայտնել Է Bild am Sonntag թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am