Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

11:51, 13 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին՝ մաղթելով հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:


© 2009 ARMENPRESS.am