N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն

20:56, 13 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 13-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ներկայացվել պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, գործողությունների հաջորդականությունը:

Ըստ աղբյուրի՝ զորամիավորման ղեկավար կազմը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։


© 2009 ARMENPRESS.am