ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքը

21:27, 13 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դասընթացի նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատ­րաս­տու­­թյան, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառա­վարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման և շտաբերի ծառայության վերաբերյալ վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am