N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները  կատարել են ուսումնամարտական խնդիրները 

21:59, 13 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ հունիսի 13-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի տարածք՝ զբաղեցրած մարտական դիրքեր, շենք-շինություններ և հրամանատարական կետեր ներթափանցման անհատական ու խմբային հատուկ գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները։ 

         


© 2009 ARMENPRESS.am