Սպիտակ տանը հավաստել են, որ Բայդենը պլանավորում է իր թեկնածությունը քվեարկության դնել երկրորդ ժամկետի հաար

09:56, 14 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մամուլի քատուղար Քարին Ժան Պիերը հունիսի 13-ին հավաստել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է 2024 թվականին իր թեկնածությունը քվեարկության դնել երկրորդ ժամետի համար:

«Կարող եմ ասել, որ նախագահը բազմիցս հայտարարել Է, որ պլանավորում Է 2024 թվականին իր թեկնածությունը քվեարկության դնել»,- ասել Է նա CNN հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղThe Hill թերթը հայտնել Է, որ 79-ամյա Բայդենը Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային հայտարարել Է, որ պլանավորում Է իր թեկնածությունը քվեարկության դնել 2024 թվականի նախագահական ընտրություններում:

Սակայն, ինչպես նշել Է հրատարակությունը, վերընտրվել հասնելուն նրան կարող են խանգարել ցածր վարկանիշները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am