Պուտին-Էրդողան քննարկումներ դեռևս չեն նախատեսվում. Պեսկով

17:02, 14 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մոտ ապագայում քննարկում չի ունենա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ այդ թվում հացահատիկի թեմայով քննարկում նախագահների միջև նախատեսված չէ,  և, որ  անհրաժեշտության դեպքում նման քննարկումները կկազմակերպվեն օպերատիվ կերպով:

«Առայժմ նախագահի գրաֆիկում նման զրույց նախատեսված չէ։ Բայց մյուս կողմից, Էրդողանի հետ զրույցները, ըստ անհրաժեշտության, շատ արագ ներառվում են օրակարգում։ Այս պահին նման վերջնական պայմանավորվածություն չկա», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցերին:


© 2009 ARMENPRESS.am