ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

10:21, 15 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

Պուտինը ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:

 

 


© 2009 ARMENPRESS.am