Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

19:36, 16 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով մայիսի 16-ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


© 2009 ARMENPRESS.am