Միացյալ Թագավորության ԿԲ-ն բարձրացրել է տոկոսադրույքները, գնաճը հասնում է 11 տոկոսի

21:48, 16 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը դեկտեմբերից վեր արդեն 5-րդ անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ փորձելով զսպել աճող գնաճը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:

Անգլիայի բանկը հայտարարել է, որ փոխառության արժեքը կբարձրացնի 25 բազիսային կետով՝ մինչև 1.25 տոկոսով՝չնայած մտավախություններին, որ գնաճն արդեն ազդում է տնտեսական աճի վրա:

Բանկն այժմ ակնկալում է, որ ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ երկրորդ եռամսյակում կնվազի 0.3 տոկոսով, ինչը ավելի թույլ է, քան ակնկալվում էր մայիսի հաշվետվության պահին:


© 2009 ARMENPRESS.am