Դեսպան Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի փոխնախագահ Կարոլինա Լոսադայի հետ

09:59, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է  Արգենտինական Հանրապետության Սենատի փոխնախագահ, Սենատի անդամ Կարոլինա Լոսադայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արգենտինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը:


© 2009 ARMENPRESS.am