Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները

11:05, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումը կայացել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների «Պաշտպանություն և զսպում» թեմայով հանդիպումից հետո։

Հանդիպման ժամանակ շեշտվել է բաց հաղորդակցության ուղիների կարևորությունը տարաձայնությունների քննարկման և դրական օրակարգով երկխոսությունը շարունակելու համար, ինչը կնպաստի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև լարվածության թուլացմանը։


© 2009 ARMENPRESS.am