«Արարատը» նոր շվեյցարացի ֆուտբոլիստ ունի  

15:21, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել շվեյցարացի երիտասարդ ֆուտբոլիստ Դրիլոն Կաստրատիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Ցյուրիխում:
20-ամյա կիսապաշտպանը խաղացել է շվեյցարական «Ցյուրիխի» և գերմանական «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում:
Նրա նախորդ ակումբն եղել է շվեյցարական «Շաֆհաուզենը»:


© 2009 ARMENPRESS.am