Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

12:29, 18 Հունիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը հունիսի 18-ին Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: 
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում անդրադարձ կլինի ԱՄՆ աջակցությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր փոխգործակցության հարցերը և երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

© 2009 ARMENPRESS.am