«Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մեկ զոհ և մեկ տուժած

14:09, 18 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին՝ ժամը 12։43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։

«Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։

 


© 2009 ARMENPRESS.am