Արմեն Գրիգորանը Քերըն Դոնֆրիդին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

14:52, 18 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: 

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների  կարգավորման գործընթացի ընթացքը: 

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա:


© 2009 ARMENPRESS.am