Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

10:50, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-21-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:


© 2009 ARMENPRESS.am