Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ

11:46, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարածաշրջանային խնդիրների, անվտանգային հարցերի ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, ինչպես նաև շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության։

Կողմերը քննարկել են նաև թուրք-իսրայելական երկկողմ հարաբերությունների վիճակը և տարածաշրջանային հարցեր։


© 2009 ARMENPRESS.am