Վրաստանի իշխանությունները 75 տոկոսով բարձրացրել են բեռնատար ավտոմոբիլների տարանցման արժեքը

13:02, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը որոշում Է ընդունել բեռնատարների տարանցման ժամանակ ճանապարհներից օգտվելու արժեքը 200-ից մինչեւ 350 լարի (68 դոլարից մինչեւ 120 դոլար) բարձրացնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը, որը հրապարակվել Է Վրաստանի Օրենսդրական տեղեկատուի կայքում, ուժի մեջ Է մտել հունիսի 20-ին:

Կառավարության որոշումը տուրքի վճարումից ազատում Է սոսկ այն ավտոմեքենաները, որոնք բեռի փոխադրում են իրականացնում ծովային նավահանգստից մինչեւ մաքսային վերահսկողության մերձակա գոտի՝ 10 կիլոմետր հեռավորության վրա եւ հետադարձ ուղղությամբ:

Վրաստանի bm.ge տնտեսական ինտերնետ-հրատարակությունը, վկայակոչելով ֆինանսների նախարարությունը, նշում Է, որ օրական ավելի քան 900 բեռնատար ավտոմոբիլ Է կտրում-անցնում Վրաստանը: 2021 թվականին Վրաստանի միջանցքից օգտվել Է 332 հազար բեռնատար, որոնք 66,4 միլիոն լարի (շուրջ 23 միլիոն դոլար) են վճարել պետական գանձարան: Ավելի քան 88 հազար բեռնատար ավտոմոբիլ Է բեռ փոխադրել Հայաստան, 66 367-ն՝ Ադրբեջան, 41 425-ը՝ Թուրքիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am