Վահան Բիչախչյանը հանդիպել է «Ուրարտու»-ի ակադեմիայի սաներին  

14:02, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այցելել է «Ուրարտու»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստը ջերմ ընդունելության է արժանացել, «Ուրարտու-2-07» թիմի հետ համատեղ մարզում անցկացրել, այնուհետև կիսվել իր փորձով ու պատասխանել երիտասարդ ֆուտբոլիստների հարցերին։

Ավելի վաղ այս ակադեմիայում երիտասարդ ֆուտբոլիստների հետ հանդիպել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը


© 2009 ARMENPRESS.am