Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի

15:28, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը կերկարաձգվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, ընդգծելով, որ Ռուսաստանը կրում է նաև բարոյական պատասխանատվություն տարածաշրջանի համար:

«Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի: Պարզապես այլընտրանք չկա, քանի որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,-ասաց նա::

Արցախում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել էր, որ խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ: Մուրադովը նաև նշել էր, որ դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի գործունեությունը:


© 2009 ARMENPRESS.am